Բեռնատարի պայթյունից առնվազն 17 մարդ է զոհվել Գանայում

11:04, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռնատարի պայթյունից առնվազն 17 մարդ Է զոհվել Գանայի Արեւմտյան մարզում: Այդ մասին հաղորդել Է Ghana Web պորտալը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնի Է դարձել ավելի վաղ, պայթյունը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ լեռնային աշխատանքների համար նախատեսված պայթուցիկ նյութերով լի ավտոմեքենան բախվել Է մոտոցիկլետին:

Պայթյունի շրջանում մասնակիորեն ավերվել են տներ եւ ենթակառուցվածք:

«Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդում Է գրեթե 60 տուժածների մասին, որոնք հոսպիտալացվել են պայթյունից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am