Խանիայի փարոսը, Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով

09:55, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Կրետե կղզու Խանիա քաղաքի հայտնի փարոսը և հյուսիս-արևելյան Հունաստանի Ալեքսանդրուպոլի քաղաքի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են հայոց եռագույնով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հայաստանի և Հունաստանի հանրապետությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Հունաստանի Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:


© 2009 ARMENPRESS.am