Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ չկան

11:31, 20 Հունվար, 2022

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերվա ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքով մեկ սկսվել են ձյան տեղումներ, ինչի hետևանքով մարզի ճանապարհները պատվել են ձյան շերտով կամ մերկասառույցով՝ որոշակի դժվարություն ստեղծելով տրանսպորտային երթեւեկության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը հունվարի 20-ի առավոտվա դրությամբ  Գավառում եւ Սեւանում 10-15, Մարտունիում եւ Ճամբարակում՝ մինչեւ 20 սանտիմետր է։

Վարդենիսի տարածքում ձյունը սկսել է տեղալ լուսադեմին։ «Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները ձեռնարկվել են ամբողջ գիշերվա ընթացքում՝ բացառությամբ Վարդենիսի տարածաշրջանի, որտեղ դեռ ձյան ծածկույթ չի ձեւավորվել։ Այս պահի դրությամբ փակ է մնում միայն Վարդենյաց լեռնանցքը, իսկ մնացած բոլոր ճանապարհները բաց ու երթեւեկելի են։ Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները կշարունակվեն նաեւ ցերեկային եւ երեկոյան ժամերի ընթացքում, քանի որ ձյան տեղումները շարունակվում են»,- իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am