«Հայաստան» խմբակցությունն ԱԺ նիստի մեկնարկին 20 րոպե ընդմիջում խնդրեց

10:14, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նիստը 20 րոպեով ընդմիջվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 20-ի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության անունից ընդմիջման մասին հայտնեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Պատգամավորները պետք է քվեարկեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:


© 2009 ARMENPRESS.am