Սաուդյան Արաբիայում կինը հինգ զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել

21:51, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի բնակչուհին 34 տարեկանում 5 զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Saudi Gazette-ն:

Կինը ծննդաբերել է հունվարի 12-ին: Մինչև ծննդաբերությունը նա մի քանի շաբաթ գտնվել է բժիշկների վերահսկողության ներքո:

Նորածին 10 երեխաներից ամեն մեկը կշռում է 950-1100 դրամ: Նրանք բոլորը բացարձակ առողջ են:

 

 


© 2009 ARMENPRESS.am