Կանադան դիտարկում է Ուկրաինային օգնություն տրամադրելու տարբերակները. Թրյուդո

21:58, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները դիտարկում են Ուկրաինային աջակցության տրամադրման զանազան տարբերակներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Ռուսաստանի հետ սահմանին իրադրության լարման ֆոնին Ուկրաինային հավելյալ, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրել՝ Թրյուդոն ասել է. «Մենք հաշվի ենք առնում տարբեր գործոններ: Շարունակում ենք տարբեր մակարդակներում աջակցել Ուկրաինայի ժողովրդին»:

Թրյուդոն հիշեցրել է, որ Կանադայի զինված ուժերը 2015 թվականից Unifier գործողության շրջանակում վերապատրաստում են ուկրաինացի զինվորներն ու սպաներին: Առաքելության կազմում շուրջ 200 կանադացի զինծառայող կա:


© 2009 ARMENPRESS.am