Բորելը ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մասնակցել Ռուսաստան-Ուկրաինա թեմայով քննարկումներին
21:29, 19 Հունվար, 2022ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հրավիրել ՝ մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստին, որը տեղի է ունենալու հունվարի 24-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Բորելը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Հրավիրել եմ պետքարտուղար Բլինկենին միանալ Ռուսաստանի և Ուկրաինայի թեմայով ԵՄ նախարարների խորհրդի քննարկումներին»,- գրել է նա:
© 2009 ARMENPRESS.am