Սիրիայում պայթել է ՆԳՆ աշխատակիցների տեղափոխող ավտոբուսը

21:20, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ներքին գործերի նախարարության ծառայողների տեղափոխող ավտոբուսը դեպի Դամասկոս մեկնելու ճանապարհին պայթել է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի անվտանգության մարմինների աղբյուրը:

Պայթյունի հետևանքով 12 աշխատակից վիրավորվել է:

Աղբյուրը հայտնել է, որ ռումբը պայթել է, երբ ավտոբուսը անցնելիս է եղել ճանապարհահատվածով՝ 10 մետր հեռավորության վրա:


© 2009 ARMENPRESS.am