Ղազախստանի փոխվարչապետը խոստացել է անկարգությունների մասնակիցների հանդեպ արդար քննություն իրականացնել

20:37, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանը կապահովի երկրում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների հանդեպ արդար քննությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին:

«Ներկայում իրադրությունը կայունացել է, մեր նախագահը կարգադրել է լայնամասշտաբ քննություն սկսել: Մենք անկասկած կապահովենք արդար քննություն ձերբակալվածների նկատմամբ»,- Վիեննայում Ավստրիայի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է նա:

Տլեուբերդին խոստացել է ապահովել թափանցիկ քննություն:


© 2009 ARMENPRESS.am