Մեծ Բրիտանիան հանել է կորոնավիրուսի սահմանափակումների զգալի մասը

19:40, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը չեղարկում է կորոնավիրուսիային սահմանափակումները, որոնք հայտարարվել էին վիրուսի օմիկրոն շտամի պատճառով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նա տեղեկացրել է, որ ի թիվս այլ միջոցառումների՝ կառավարություն այլևս չի պահանջելու փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում դիմակների կրումը: Որոշակի վայրեր, այդ թվում և զանգվածային միջոցառումների այցելելիս այլևս պարտադիր չի լինի պատվաստման մասին վկայող էլեկտրոնային վկայականի ցուցադրումը:

 


© 2009 ARMENPRESS.am