ՀՀ ՍԱՏՄ-ն կասեցրել է Գյումրու հացաբուլկեղենի արտադրամասերից մեկի գործունեությունը

19:33, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյուքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (քաղաք Գյումրի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը, սարքավորումներն ու  գործիքները չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, իսկ հումքը և մյուս բաղադրիչները՝ դրանց փչացումն ու աղտոտումը կանխարգելող պայմաններում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել:

Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:


© 2009 ARMENPRESS.am