Քուչակ-Նիգավան, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորանների վերին հատվածում բուք է
17:19, 19 Հունվար, 2022ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Սիսիանի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններոմ հունվարի 19-ի ժամը 17։00-ի դրությամբ ձյուն է տեղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Քուչակ-Նիգավան, Ռյա Թազա-Ջամշլու, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածներում և Սպիտակի ոլորանների վերին հատվածում բուք է։
Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
© 2009 ARMENPRESS.am