ՀԾԿՀ-ն ընդունել է ուսումնասիրության գազի սակագների վերանայման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը

16:23, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է ուսումնասիրության «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը՝ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է նաև հայտով ներկայացված փաստաթղթերը, որոնք ներկայացնում ենք ստորև.

Գրություն և դիմում

Հայտարարություն

Բաշխվող բնական գազի կանխատեսվող հաշվեկշիռ

Բնական գազի բաշխման սակագնի հաշվարկ

Տեղեկանքներ և համաձայնագրեր:


© 2009 ARMENPRESS.am