Pfizer-ի գլխավոր տնօրենին շնորհվել Է 2022 թվականի «հրեական Նոբելյան մրցանակ»

16:21, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան դարձել Է 2022 թվականի «Գենեզիս» մրցանակի դափնեկիր, մրցանակ, որն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ»: Հունվարի 19-ին այդ մասին հաղորդել Է Իսրայելի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գենեզիս» մրցանակի հիմնադրամը, մրցանակ, որը հաճախ անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ», հայտարարել Է, որ Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուռլան ընտրվել Է 2022 թվականի մրցանակի դափնեկիր: Բուռլան «Գենեզիս» մրցանակին Է արժանացել համավարակի ընթացքում մեծ ռիսկի գնալու առաջատարություն, վճռականություն եւ պատրաստակամություն հանդես բերելու համար»,- ասված Է հայտարարության մեջ:

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը «հրեական Նոբելյան մրցանակն» Ալբերտ Բուռլային կհանձնի Երուսաղեմում կայանալիք արարողության ժամանակ, որը պլանավորված Է հունիսի 29-ին, հավելել են ԱԳՆ-ում: «Գենեզիս» պարգեւը սահմանվել Է 10 տարի առաջ Իսրայելի իշխանությունների կողմից, մրցանակի չափը հասնում Է 1 միլիոն դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am