Ռայիսին հայտարարել է, որ իր այցը Մոսկվա կարող է դառնալ շրջադարձային կետ ՌԴ-ի հետ Իրանի կապերում

11:52, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Մոսկա մեկնելուց առաջ հայտարարել Է, որ իր այցը կարող Է դառնալ շրջադարձային գործոն Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը:

«Այցը կարող Է շրջադարձային գործոն դառնալ Ռուսաստանի հետ Իրանի քաղաքական, տնտեսական եւ առեւտրական հարաբերություններում, ինչպես նաեւ կարող Է արդյունավետ լինել տարածաշրջանում անվտանգության, տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների ապահովման համար,- մեջբերում Է IRNA-ն նախագահի հայտարարությունը լրագրողներին Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանից մեկնելուց առաջ:- Այս ուղեւորությունն իրականացվում Է (ՌԴ-ի նախագահ) պարոն (Վլադիմիր) Պուտինի հրավերով, եւ այդ ուղեւորության ընթացքում կձեռնարկվեն ջանքեր տարածաշրջանում բարիդրացիության քաղաքականության առաջմղման համար»:

«Իրանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը տարածաշրջանում, անտարակույս, կապահովի անվտանգությունը եւ կկանխի միակողմանիությունը,- նշել Է Իրանի նախագահը:- Մենք եւ Ռուսաստանը տնտեսական եւ քաղաքական շատ կազմակերպությունների անդամներ ենք տարածաշրջանում, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն Է, եւ Ռուսաստանը կարեւոր դեր Է խաղում այդ կազմակերպություններում»:

«Ռուսաստանը հանգուցային դեր Է խաղում Եվրասիական տնտեսական միությունում, եւ մեր համագործակցությունն այդ ուղղությամբ կարող Է արդյունավետ լինել առեւտրա-տնտեսական ծրագրերի առաջմղման համար»,- նշել Է Ռայիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am