Շիրակի մարզում փակ ճանապարհ այս պահին չկա    

11:42, 19 Հունվար, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Շիրակի մարզում փակ ճանապարհ այս պահին չկա:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝ նշելով, որ hունվարի 19-ի ժամը 9.45-ի դրությամբ մարզի Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են, սակայն որոշ հատվածներ դժվարանցանելի են տեղացող ձյան պատճառով: Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։

Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 16 միավոր տեխնիկա։

Արմենուհի Մխոյան

 


© 2009 ARMENPRESS.am