Վախճանվել է աշխարհի ամենածեր տղամարդը

11:15, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 112 տարեկան հասակում Լեոնում վախճանվել Է աշխարհի ամենածեր տղամարդը՝ իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Գիննեսի ռեկորդների գրքի կայքում:

«Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան վախճանվել Է իր տանը, նա ապրել Է 112 տարի եւ 341 օր»,-ասվում Է հայտարարության մեջ:

Տղամարդը Գիննեսի ռեկորդների գրքում Է հայտնվել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, այդ ժամանակ նա եղել Է 112 տարեկան եւ 211 օրական: Սատուրնինո դե լա Ֆուենտեն ծնվել Է Լեոնում 1990 թվականի փետրվարի 11-ին:

Նա հիշում Էր, որ ցածրահասակ (150 սանտիմետր) լինելու պատճառով իրեն բանակ չեն տարել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին (1936-1939 թթ.), այդ ժամանակ նա բացել Է կոշիկի իր սեփական գործը եւ սկսել կոշիկ կարել զինվորների համար:

Ազատ ժամանակ նա ֆուտբոլ Էր խաղում եւ երկրպագում հարազատ քաղաքի թիմին՝ «Կուլտուրալ Լեոնես»-ին: Սատուրնինո դե լա Ֆուենտեն եւ նրա կինը ունեցել են յոթ դուստր: Նրանք նաեւ ունեն 14 թոռ եւ 22 ծոռ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am