Բլինքենն այցով ժամանել է Ուկրաինա

10:48, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինա Է ժամանել պլանավորված այցի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Հունվարի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարին փոխադրող ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Կիեւում, հաղորդել Է գործակալությունը: Ուկրաինա այցի ընթացքում պլանավորվել Է Բլինքենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:

Պետդապարտամենտի ծանուցման համաձայն, Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարը կհավաստի «ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am