Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 18 մլն նոր դեպք

21:58, 18 Հունվար, 2022

 ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով մարդկանց վարակման ավելի քան 18 մլն նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը՝ ընդգծելով, որ հաջորդ մի քանի շաբաթները ծայրաստիճան կարևոր են լինելու համավարակի դեմ պայքար մղող առողջապահական ծառայությունների համար:

ԱՀԿ ղեկավարը նաև հավելել է, որ COVID-19-ի «Օմիկրոն» հիմնամանրէն շարունակում է արագորեն տարածվել աշխարհում: Նա մոլորություն է համարում այն պնդումը, թե տվյալ շտամի հարուցած հիվանդությունը ավելի «թեթև» է:

 


© 2009 ARMENPRESS.am