Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք

19:03, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 31 հազար 252 նոր դեպք:

Դեպքերի ընդհանուր թիվը 10 միլիոն 865 հազար 512 է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունվարի 18-ին լրագրողներին հայտնել են Ինֆեկցիայի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Բուժում ստացող պացիենտների թիվը մեկ օրում ավելացել է 639 հազար 899-ով:

Մեկ օրում առողջացել է 24 հազար 564 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը 9 միլիոն 902 հազար 935 է:

Կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 688-ով: Ընդհանուր առմամբ մահացել է 322 հազար 678 մարդ:

 

 


© 2009 ARMENPRESS.am