Արցախի նախագահը Կամո Վարդանյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

16:59, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի  Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, ըստ հրամանագրի՝ ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:


© 2009 ARMENPRESS.am