Հունաստանը Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ է կազմել

16:28, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ իրենք կազմել են միջոցառումների ցանկը, որոնք պետք է ձեռնարկվեն, եթե Թուրքիան ագրեսիվ դիրքորոշում որդեգրի Հարավային Կիպրոսի և Հունաստանի նկատմամբ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Մենք պետք է տեղյակ լինենք, որ Հունաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության մեջ հիմնարար փոփոխություն չկա: Մենք պատրաստել ենք մի շարք սահմանափակող միջոցներ, որոնք կարող են օգտագործվել, եթե Թուրքիան կրկին ագրեսիվ դիրքորոշում որդեգրի Հունաստանի և Կիպրոսի դեմ»,-ասել է Հունաստանի վարչապետը:

 

 


© 2009 ARMENPRESS.am