Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»

15:20, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա Է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիեւում վայրԷջք Է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»,- պնդում Է հրատարակությունը: Ըստ որում ենթադրվում Է, որ ինքնաթիռները տեղ են հասցրել NLAW հակատանկային համալիրներ՝ կառավարելի հակատանկային փոխադրովի հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am