Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ

14:21, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 19-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր իրանցի պաշտոնակից Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հունվարի 19-ին Մոսկվայում կկայանան Ռուսաստանի Դաշության նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Պլանավորվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրը, ներառյալ առեւտրա-տնտեսական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումն, ինչպես նաեւ հրատապ միջազգային եւ տարածաշրջանային թեմարներ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում: Ղեկավարները կքննարկեն իրանական միջուկային գործարքի կատարման խնդիրները, հայտնել են Կրեմլում: «Նկատի Է առնվում ուշադրություն նվիրել իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի կատարման խնդիրներին»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am