Շվեդիայում հայտնաբերվել է օմիկրոն շտամի նոր մուտացիա

19:21, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Ուփսալա քաղաքի ակադեմիական լաբորատորիայում հայտնաբերվել է օմիկրոն կորոնավիրուսային շտամի մուտացիա։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով SVT Nyheter հեռուստաընկերությանը։

«Մենք պետք է շատ նյութ ունենանք, որպեսզի իմանանք, թե արդյոք այն կարող է մրցակցել նախորդ տարբերակի (կորոնավիրուսի) հետ», - ասել է լաբորատորիայի աշխատակից Մատս Մարտինելը։

Հունվարի 14-ին երեք մարդու մոտ արձանագրվել է օմիկրոն շտամի մուտացիա: Օմիկրոնի նոր ենթատարբերակը ստացել է BA.2 անվանումը։

Իր հերթին, Ակադեմիական լաբորատորիայի մանրէաբանության ամբիոնի դոցենտ Յոհան Լեններստադը կարծում է, որ դեռ վաղ է խոսել օմիկրոնի շտամի մուտացիայի վտանգի և դիմադրության աստիճանի մասին։

 


© 2009 ARMENPRESS.am