Արտակ Դավթյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

17:04, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները:

Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի բարելա­վման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով: 


© 2009 ARMENPRESS.am