Հայտնի է բասկետբոլի Եվրոպայի 2022 թվականի տարբեր տարիքային հավաքականների վիճակահանության օրը  

13:26, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում փետրվարի 15-ին կկայանա Եվրոպայի 2022 թ. փոքր երկրների առաջնությունների վիճակահանությունը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Իրենց մրցակիցներին կիմանան տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը, մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն), մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները:
Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայի Տա-Քալի քաղաքում:
Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-31-ը Սան Մարինոյում:
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 և 20 տարեկանների հավաքականները, որոնք հանդես են գալու C և B դիվիզիոններում:
Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում, իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-17-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am