Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը
12:24, 17 Հունվար, 2022ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունվարի 17-ին հայտնի կդառնան ՖԻՖԱ-ի The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:
Խոակին Կապառոս
Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Արմեն Սանամյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Օլգա Օսիպյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
© 2009 ARMENPRESS.am