ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց օրերս ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հերոսների հիշատակը

10:42, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավորները հունվարի 17-ի նիստում մեկ րոպե լռությամբ հարգեցին հունվարի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն առաջարկեց մինչև ԱԺ բուն աշխատանքներին անցնելը մեկ րոպե լռությամբ հարգել զոհված 3 հերոսների հիշատակը:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունվարի 11-ին հերթական անգամ սադրանքի էին դիմել և կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, սկսվել էր փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:


© 2009 ARMENPRESS.am