Հայաստանում ձյուն է սպասվում, կցրտի 6-8 աստիճանով

14:41, 16 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները՝ հունվարի 16-21-ը քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:

«Օդի ջերմաստիճանը 16-18-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:


© 2009 ARMENPRESS.am