ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար

11:42, 16 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Շիրակի մարզի Մ-1 ավտոճանապարհից դեպի Մուսայելյան, Կրասար գյուղեր և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սարավան-«Զանգեր» հատվածում, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի, Արագածոտնի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է։

«Սյունիքի մարզի Կապան, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում և Շինուհայր գյուղում բուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  

 


© 2009 ARMENPRESS.am