Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Արցախի բնակչին

22:00, 15 Հունվար, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։

Նշվում է, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 


© 2009 ARMENPRESS.am