Նուլանդն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման հույս է հայտնել

15:41, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հուսով է, որ կարող է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիայի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

«Ակնկալում ենք հասնել լարվածության թուլացման և դիվանագիտական ճանապարհով մի շարք հարցերում որոշակի առաջընթացի»,- Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Նուլանդը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հուսով է՝ Ռուսաստանը շարունակելու է բանակցությունները: Նուլանդի կարծիքով՝ տվյալ պահին ԱՄՆ-ն և Ռուսաստանն «ուղղակի լսել են մեկը մյուսին», սակայն որևէ տեսակի համաձայնության գալու համար ժամանակ է հարկավոր:


© 2009 ARMENPRESS.am