Ալեք Բոլդուինն օպերատորի սպանության գործի քննության համար հանձնել է իր հեռախոսը

14:22, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Ալեք Բոլդուինը, ով 2021 թվականին ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել ու սպանել էր օպերատորին, հունվարի 14-ին գործի քննության շրջանակում իրավապահներին է հանձնել իր բջջային հեռախոսը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնել է դերասանի փաստաբան Ահարոն Դայերը:

«Ալեքն ինքնակամ հեռախոսը հանձնել է իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտել հետաքննությունը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը ոչ մի սխալ բան չի արել:

Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը հոկտեմբերի 21-ին նկարահանման հրապարակում սխալմամբ մարդ է սպանել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ: Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։ Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Նկարահանումները դադարեցվել են:


© 2009 ARMENPRESS.am