Թունիսում 9 մարդ դատապարտվել է մահապատժի

11:12, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի դատարանը ինը մարդու մահապատժի է դատապարտել 2016 թվականին բանակի սերժանտ Սաիդ ալ-Գազլանիի սպանության գործով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բացի այդ, ևս 15 մարդ դատապարտվել է տարբեր ժամեկտներով ազատազրկման:

2016 թվականի նոյեմբերին ալ-Գազլանին սպանվել էր իր տուն ներխուժած զինյալների կողմից:

 

 


© 2009 ARMENPRESS.am