«Եռաբլուր»-ում 45-ամյակի կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցվել Ազգային հերոս Վահագն Ասատրյան հիշատակին

21:29, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի 45-ամյակը լրացել է հունվարի 14-ին, ինչի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել և Ազգային հերոսին հարգանքի տուրք  մատուցել հարազատները, մարտական ընկերները, բարձրաստիճան զինվորականներ, ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ Տեղի է ունեցել հերոսի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Վահագն Ասատրյանը մարմնավորում էր իսկական հայ սպայի տեսակն ու կերպարը։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Վահագն Ասատրյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am