Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս են բերել արգելափակումից
21:22, 14 Հունվար, 2022ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 14-ին, ժամը 13։36-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 155-րդ կմ-ին «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի 159-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով ևս կան կուտակված ավտոմեքենաներ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է։
Նշվում է, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (տրակտոր) արգելափակումից դուրս են բերել 30 ավտոմեքենա (50 քաղաքացի)․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
© 2009 ARMENPRESS.am