Արթուր Աթաբեկյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ

19:04, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արթուր Աթաբեկյանին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի կայքէջից: 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 10-ի ԲԴԽ-3-Ո-5 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին նշանակել սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,– ասվում է հրամանագրում:


© 2009 ARMENPRESS.am