Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ

10:22, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդերլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին արտգործնախարարը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդերլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», - նշել է Արարատ Միրզոյանը:

Վոպկե Բաստիան Հեքստրան Նիդեռլանդների ԱԳ նախարար է նշանակվել հունվարի 10-ին: Նա նաև զբաղեցնում է երկրի փոխվարչապետի պաշտոնը:


© 2009 ARMENPRESS.am