ՀՀ նախագահն Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում իր անհանգստությունն է հայտնել ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ

18:07, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների և ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահն անդրադարձել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և կարևորել ավելի ակտիվ և արդյունավետ գործունեությունն այդ ասպարեզում:


© 2009 ARMENPRESS.am