Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

18:04, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ազգային ժողովից, հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաեւ ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:

Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական  բարեփոխումների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am