ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

16:08, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հունվարի 13-ին տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Սեփխանյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանի երդման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին՝ վստահություն հայտնելով, որ նրանք պատասխանատվությամբ կկատարեն իրենց մասնագիտական պարտականություններն ու իրենց գործունեությամբ կնպաստեն դատական համակարգի կայացմանը:


© 2009 ARMENPRESS.am