ՌԴ-ին եւ ՆԱՏՕ-ին չի հաջողվել մոտեցնել դիրքորոշումները դաշինքի ընդլայնման հարցում

10:47, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում դիրքորոշումների մոտեցման չի հաջողվել հասնել Ռուսաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ Բրյուսելի բանակցությունների ընթացքում, սակայն տեղի Է ունեցել ուղղակի եւ անկեղծ «մտերմիկ» խոսակցություն՝ երկար ժամանակ երկխոսության բացակայությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 12-ին Բրյուսելում տեղի Է ունեցել 2019 թվականից ի վեր առաջին Ռուսաստան- ՆԱՏՕ խորհրդի նիստը, որտեղ քննարկվել Է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների թեման: Ռուսաստանը ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստում ներկայացրել Է ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:-


© 2009 ARMENPRESS.am