Նովակ Ջոկովիչն ընդգրկվել է Australian Open-ի վիճակահանության ցուցակում

10:45, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբ Նովակ Ջոկովիչն ընդգրկվել է «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, վիճակահանության ցուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնությունում առաջինը կմրցի Միոմիր Կեցմանովիչի հետ:

Նովակ Ջոկովիչը Ավստրալիա էր ժամանել հունվարի 5-ին և ձերբակալվել էր պատվաստված լինելու մասին փաստաթուղթ չունենալու պատճառով, ինչից հետ երկրի ղեկավարությունը չեղարկել էր նրա վիզան: Ջոկովիչը դատի էր տվել նման որոշման համար և շահել դատը:

Սակայն դեռևս վերջնականապես հստակ չէ՝ թենիսի աշխարհի ռակետը կմասնակցի՞ Ավստրալիայի բաց առաջնությանը, թե ոչ:

Australian Open-ը կմեկնարկի հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 30-ին:


© 2009 ARMENPRESS.am