Մատաղիսից հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք

10:39, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, նշելով, որ ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է:

Այս պահին տարվում են բանակցություններ որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:

ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am