ՀԱՊԿ-ի արտահերթ գագաթնաժողովը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 10:00-ին

10:34, 10 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը կմեկնարկի հունվարի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին:

«Այսօր Նուր Սուլթանի ժամանակով 13:00-ին (Մոսկվայի ժամանակով 10:00-ին) Քասըմ Ժոմարտ Տոկաեւը կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին, որը գումարվում Է ղազախական կողմի նախաձեռնությամբ»,-գրել Է նա Instagram-ում:

Կողմերը կքննարկեն Ղազախստանում ստեղծված իրադրությունը:

Ուղիղ հեռարձակումը կիրականացնի «Խաբար-24» ազգային հեռուստաալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am