ԵՄ-ն 2022 թվականին կմշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները

16:44, 7 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պետք Է մշակի եվրոպական անվտանգության սեփական առաջարկությունները եւ դրանով կզբաղվի 2022 թվականին, քանի որ ոչ մեկը չպետք Է Եվրամիությանը որոշումներ պարտադրի այդ ոլորտում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 7-ին այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած մամուլի ասուլիսում՝ Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության սկսվելու առանչությամբ, որը կշարունակվի մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը:

«Մենք 2022 թվականին կվերադառնանք եվրոպական անվտանգության՝ մեր գաղափարներով, մեր ճարտարապետությամբ, որը մենք պետք Է քննարկենք եւ մշակենք միասին: Մեկ անգամ եւս ընդգծեմ՝ այդ ոլորտում չեն կարող լինել Եվրոպային պարտադրված ոչ մի կարգի որոշումներ»,- ասել Է ֆոն դեր Լյայենը: Նա նաեւ ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն «պետք Է հանգուցային դեր խաղա այդ երկխոսության մեջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am