«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

19:01, 4 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը հունվարի 4-ին հրաժարականի դիմում են ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am