Թուրքական ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե Ստամբուլ-Երևան- Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով

12:33, 4 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:

««Պեգասուս»-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտե՝ փետրվարից սկսած շաբաթական 2 չվերթ իրականացնելու հայտով»,-ասաց Հարությունյանը:

Հայտն ուսումնասիրվում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից, առաջիկայում կլինի որոշումը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել էին Flyone Armenia ընկերությանը իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:


© 2009 ARMENPRESS.am