Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ
20:03, 3 Հունվար, 2022ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Մահերի ընդհանուր թիվը 131,702 է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «IRNA» լրատվական գործակալությանը, այս մասին հայտնում է Իրանի առողջապահության նախարարությունը:
Վերջին 24 ժամում Իրանում հաստատվել է կորոնավիրուսի 1, 677 նոր դեպք:
Նախարարություն հայտնում է, որ 6,198,590 վարակվածներից 6,042,589-ը առողջացել են կամ դուրս են գրվել հիվանդանոցից:
© 2009 ARMENPRESS.am